Թեա Ծուլուկիանիի հայտարարությունները վերաբերում էր այն խախտումներին, որոնք տարիներ շարունակ ընդգծում էր ժողովրդական պաշտպանը. Ուչա Նանուաշվիլի
Առաջին հերթին Վրաստանի իշխանությանը վնաս են հասցնում նման հայտարարությունները և ցավոք, դրա պատասխանը երկիրը հավանաբար կստանա, այսպես է արձագանքել ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլին՝ Թեա Ծուլուկիանիի քննադատությանը իր հասցեին:
«Սա առաջին հայտարարությունը չէ, մինչ այդ էլ տիկին նախարարից լսել ենք տարբեր հայտարարություններ: Ես կպատասխանեմ հակիրճ,- նման հայտարարությունները առաջին հերթին վնասում են Վրաստանի իշխանությանը, այդ թվում միջազգային հանրության մոտ: Որևէ անձնական բան չկա: Սա հավանաբար վերբերում է այն խախտումներին, որոնք տարիներ շարունակ ընդգծում էր ժողովրդական պաշտպանը»,- հայտարարել է Ուչա Նանուաշվիլին:
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ժողովրդական պաշտպանի այսպես կոչված Ցիանիդի գործով զեկույցը մենաբանելիս նշել է, որ «Ուչա Նանուաշվիլին առաջին անարդար օմբուդսմենն է Վրաստանի պատմության մեջ»: