«Թբիլսերվիս գրուպ»-ի աշխատակիցները կհերթապահեն ստորգետնյա անցումներում
Մինչ ստորգետնյա անցումներում կմոնտաժվեն տեսախցիկներ, տեղում կհերթապահեն ընկերության աշխատակիցները,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է «Թբիլսերվիս գրուպ»-ի ղեկավար Լևան Ջղարկավան: Նրա խոսքով, հերթապահությունը սկսվի վաղը երեկոյան:
Լևան Ջղարկավայի մեկնաբանմամբ, առաջին փուլում խմբերը կաշխատեն այն ստորգետնյա անցումներում, որտեղ հաճախ են վանդալիզմի փաստերը: Այդ պատճառով, ընտրվել է Հերոսների հրապարակի գետնանցումը, որտեղ առաջին խումբը հերթապահությունը կսկսի հավանաբար վաղը երեկոյան:
«Հերթապահություն կսահմանվի, մինչև ստորգետնյա անցումներում մոնտաժվեն տեսախցիկներ: Ինչպես գիտեք, այսպիսի վայրերում հաճախ են վանդալիզմի փաստերը, ուստի անհրաժեշտ է հսկողություն: Գետնանցումնները ընտրվել են ռիսկի գործոններից ելնելով և սկզբնական շրջանում ընտրել ենք Հերոսների հրապարակի ստորգետնյա անցումը, սակայն այլ անցումները կավելանան աստիճանաբար: Մեր աշխատակիցները ողջ գիշերվա ընթանում կլինեն տեղում, սակայն հսկողությունը կխստանա հատկապես գիշերվա ժամերին, քանի որ այդ ժամերին կան ամենաշատ վանդալիզմի փաստեր»,- Առաջին ալիքին հայտնել է Լևան Ջղարկավան: