Թբիլիսիում ընթանում է Պանրի փառատոն:
Վարդերի հրապարակում ավանդույթ դարձած փառատոնին մասնակցում է պանիր արտադրող 50 ընկերություն: Նրանց միջև կան գյուղատնտեսական կոոպերատիվներ:
Փառատոնին ներկայացված են հնագույն բաղադրատոմսերով պատրաստված վրացական պանրի տեսակներ, ինչպես նաև Վրաստանում արտադրված եվրոպական պանրի տեսակներ:
Այցելուները կարող են ծանոթանալ պանիր ստանալու մեթոդներին:
Միջոցառումը ավանդական է և Վրաստանում անցկացվում է արդեն 12-րդ անգամ: