Թբիլիսիի 6-րդ կանչի սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրել են Գիորգի Տղեմալաձեին
Թբիլիսիի 6-րդ կանչի սակրեբուլոյի նախագահի պաշտոնում ընտրել են Գիորգի Տղեմալաձեին:
Նրա կողմ քվեարկել է 40 պատգամավոր, մեկը դեմ է արտահայտվել:
Նշենք, որ քվեարկությանը չեն մասնակցել «Միասնական ազգային շարժում» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունների անդամների մի մասը:
Այսօրևեթ պատգամավորները հաստատել են սակրեբուլոյի նախագահի տեղակալներին, դրանք են՝ Մարիկա Դարչիան, Գիորգի Ախվլեդիանին և Դավիթ ՈՒջմաջուրիձեն:
Նշենք, որ այսօր կայացել է սակրեբուլոյի առաջին նիստը, որի ընթացքում պատգամավորները ընտրել են հանձնաժողովների ղեկավարներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan