Թբիլիսիի ագրարային շուկաներում ստուգում եմ մսային և կաթնային մթերքը

Մթերքի ազգային գործակալության Թբիլիսիի քաղաքային ծառայության տեսուչները Թբիլիսիում ստուգում են ագրարային շուկաները: Մթերքի ազգային գործակալության տեղեկությամբ, հատկապես շեշտը դրվում է բարձր ռիսկի՝ մսամթերքի և կաթնամթերքի բաժինների վրա:

Գերատեսչության տեղեկությամբ, ստուգվում են սանիտարա-հիգիենիկ նորմերը, մթերքի պահման և իրացման պայմանները, ջերմաստիճանային ռեժիմը, պիտակավորումը:

«Այս անգամ արձանագրված խախտումների պատճառով, տուգանվել է 4 բիզնես-օպերատոր, որոնցից երկուսի աշխատանքը կասեցվել է՝ ծայրահեղ անհամապատասխանության պատճառով և նրանք տուգանվել են 1000-ական լարիով:

Ընթացիկ տարում, Վրաստանի ագրարային շուկաներում, ստուգվել է 161 բիզնես-օպերատոր: Պետական հսկողության շրջանակներում, ստուգվել է ավելի քան 200 օբյեկտ, տուգանվել է 53-ը, որոնցից 4-ը՝ առանց գրանցում գործելու, իսկ 18 բիզնես-օպերատորի աշխատանքային ընթացքը կասեցվել է ծայրահեղ անհամապատասխանության պատճառով:

Անհամապատասխանությունները վերացնելու համար բիզնես-օպերատորներին տրվել են համապատասխան ցուցումներ և մեծ մասը հաշվի առնելուց հետո են միայն նրանք կարողացել վերականագնել գործունեությունը: