Եվրամիությունը վրդովմունք է հայտնում Վրաստանի բռնազավթված շրջաններում Ռուսաստանի անօրեն ռազմական ներկայության պատճառով
Եվրամիությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի 16-րդ համակենտրոնացված զեկույցը – «Կոնֆլիկտը Վրաստանում»:
Եվրամիության պատվիրակությունը գլխավոր քարտուղարի 16-րդ համակենտրոնացված «Կոնֆլիկտը Վրաստանում» զեկույցին արել է հայտարարություն, որը տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Եվրամիությունը մեկ անգամ ևս հաստատում է կայուն աջակցությունը՝ Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Եվրամիությունը ընդգծում է կոնֆլիկտի կողմերի միջև երկխոսության կարևորությունը: Եվրամիությունը աջակցում է Վրաստանում խաղաղության ապահովմանը և կոնֆլիկտի լուծմանը:
Եվրամիությունը դատապարտում է արդյունավետ հսկողություն իրականացնող ուժի կողմից Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում իրականացված գործողությունները, որոնք խախտում են տեղի բնակչության իրավունքները: Եվրամիությունը վրդովված է, որ չնայած միջազգային հանրության մշտական կոչերին, տեղում իրավիճակը վատթարանում է: Եվրամիությունը վրդովմունք է արտահայտում վարչական սահմանի երկայնքով այսպես կոչված սահմանազատման գործընթացի ուժեղացման համար և նշում, որ ավելացել են հատվածները, որտեղ անցկացված են փշալարեր:
Եվրամիությունը կոչ է անում արդյունավետ վերահսկողություն ունեցող ուժին, հանել սահմանափակումը վարչական սահմաններից՝ ազատ տեղաշարժի համար, խուսափել անօրեն ձերբակալություններից, այդ թվում այսպես կոչված սահմանի անօրեն հատման համատեքստում, ինչպես նաև խուսափել ազգային հողի վրա խտրականությունից, նորից բացել անցակետերը, տեղում հետաքննել հանցանքը և մարդու իրավունքների խախտումը: Կրթության իրավունքը պետք է լինի երաշխավորված և ապահովված բոլորի համար, այդ վթում Վրաստանի բռնազավթված Աբխազիայի շրջանում և Ցխինվալիի շրջանում: Եվրամիությունը արտահայտում է վրդովմունք երկու շրջաններում մայրենի լեզվով կրթության մատչելիության վատթարացման առնչությամբ:
Եվրամիությունը շեշտը դնում է բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկույցի զեկույցի վրա, որում նշված է տեղահանման խնդիրների առնչությամբ Վրաստանի կառավարության ունեցած առաջընթացը:
Մենք ողջունում ենք, որ Վրաստանի կառավարությունը հաջողությամբ շարունակում է բռնի տեղահանված անձանց վերաինտեգրման հարցի երկարաժամկետ լուծումը: Ողջունում ենք, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է բռնի տեղահանված անձանց նկատմամբ սոցիալ-տնտեսական աջակցության ավելացումը:
Եվրամիությունը շարունակում է աջակցել Վրաստանի բռնազավթված շրջանում, Աբխազիայում, հատուկ վստահության վերականգնմանը և արձագանքման մեխանիզմին: Եվրամիությունը կոչ է անում Ցխինվալիի շրջանում անխափան մարդասիրական հասանելիության ապահովման:
Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, լիարժեք կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի 6 կետից բաղկացած պայմանագիրը, 2008 թվականի սեպտեմբերի իրագործման միջոցառումները և ապահովի Եվրամիության մոնիթորինգի մուտքը շրջաններ: Եվրամիությունը վրդովմունք է արտահայտում, որի քարտուղարության պատվիրակությանը, մոնիթորինգի մարմիններին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին հնարավորություն չի տրվել մտնել բռնազավթված շրջաններ:
Եվրամիությունը պահանջում է մարդու իրավունքների միջազգային դիտորդների կողմից անջատողական շրջաններում մարդու իրավունքների տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակի գնահատում: Ինչպես նաև կոչ է անում անցկացնել քաղաքացիական հանրության կամ անկախ փորձագետների կողմից արված գնահատականների հետագա միջոցառումները: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, աջակցել Վրաստանի բռնազավթված շրջաններում Աբխազիայի և Ցխինվալիի շրջանում, Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների մուտքը, ինչպես պահանջված է մարդու իրավունքների խորհրդի 2017 թվականի մարտին ընդունված բանձևում (HRC/34/L.13)»,- ասվում է Եվրամիության պատվիրակության հայտարարությունում: