Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի առաջին 6 ամիսների վիճակագրությունը հուսալի է. Վիկտոր Դոլիձե
Եվրամիության հետ անայցագրային ռեժիմի առաջին 6 ամիսների վիճակագրությունը հուսալի է և հիմնախնդիրներ չկան,- այս մասին եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարարը հայտարարել է կառավարության նիստից հետո:
Ինչպես նշել է Վիկտոր Դոլիձեն, Վրաստանի կառավարությունը աշխատում է, որ մարդկանց ճանաչողականությունը բարձրացվի և նրանք չխախտել անայցագրային ռեժիմի կանոնները:
«Եվրոպոլի հետ ունենք բովանդակալից և կարևոր համագործակցություն, Ցավոք որոշ դեպքերում չի ստացվում նույնականացնել բոլոր քաղաքացիներին, ովքեր մեկնում են շենգենյան գոտի և վերադառնում են այլ ուղղություններով, կամ ընդհանրապես չեն վերադառնում: Չնայած դրանք մենք ունենք 6 ամիսների վիճակագրությունը, որը հուսալի է և այդ ուղղությամբ հիմնախնդիրներ չեն ստեղծվել: Կառավարությունը շարունակում է լրատվական քարոզարշավը, որի համաձայն բնակչությանը տրվում է լիարժեք լրատվություն Շենգենի գոտում տեղաշարժվելու կանոնների կապակցությամբ: Մեր քաղաքացիները չպետք է ապաստան պահանջեն Եվրոպայում, քանզի Վրաստանը ճանաչված է որպես ապահով երկիր: Հույս ունեմ, որ մեր քաղաքացիները կգործեն բոլոր կանոնները պահպանելով»,- ասել է Դոլիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan