Եվրամիության դեսպանները քննարկելու են արևելյան համագործակցության վեհաժողովին ընդունվելիք հռչակագրի տեքստը
Այսօր, Եվրամիության մշտական դեսպանները քննարկելու են արևելյան համագործակցության վեհաժողովին ընդունվելիք հռչակագրի տեքստը:
Դա լինելու է դիվանագետների վերջին հանդիպումը մինչ վեհաժողովը: Հանդիպումը լինելու է փակ և մամուլի համար հայտարարություններ չեն արվի: Այս լրատվությունը առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է եվրախորհրդարանային Լայմա Անդրիկիենեն:
Եվրամիության առաջնորդները հռչակագիրը պետք է ընդունեն նոյեմբերի 24-ին: Միջոցառման ավարտին պես փաստաթուղթը հրապարակվելու է կազմակերպության պաշտոնական վեբ կայքում: Եվրախորհրդարանայինները ցանկանում են, որ վեհաժողովին տարբեր երկրների լիդերները նախատեսեն իրենց կարծիքը:
Պատգամավորները նշում են, որ վեհաժողովին ընդունված հռչակագրում պետք է պատկերվի արևելյան համագործակցության ծրագրին մասնակից երկրների Եվրոպական և Եվրաատլանտյան ճանապարհին գրանցած հաջողությունները:
Հեղինակ -
Edgar Barsegyan