Եվրախորհրդարանը հավանություն է տվել Շենգենյան գոտում օտարերկրացիների վերահսկման նոր համակարգին
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում լիագումար նիստի ժամանակ հավանություն է տվել նախագծին՝ երրորդ երկրների քաղաքացիների կողմից Շենգենյան գոտի մուտքի-ելքի, ինչպես նաև մուտքի մերժումների ավտոմատ գրանցման համակարգը գործողության մեջ դնելու մասին։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Հաջակցություն Եվրահանձնաժողովի օրենսդրական նախաձեռնության քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 139-ը, վկայում են քվեարկության արդյունքները։
«Մուտքի-ելքի» համակարգով նախատեսված է, որ երրորդ երկրի քաղաքացին կսքանավորի իր արտասահմանյան անձնագիրը։ Ներկայում օտարերկրացիների անձնագրերը Շենգենյան գոտին հատելիս կնքվում են։ Նշվում է, որ կնիքները հաճախ կեղծվում են։
Նոր համակարգը կտարածվի ինչպես օտարերկրացիների վրա, ովքեր մուտք են գործում Շենգենյան գոտի վիզաներով, այնպես էլ պետությունների քաղաքացիների վրա, ովքեր ԵՄ-ի հետ ունեն կարճաժամկետ այցերի համար առանց վիզա ռեժիմի մասին համաձայնագիր։