Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության ինստիտուտներին, գագաթնաժողովը մեկ անգամ ևս ճանաչի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ձգտումները
Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիության ինստիտուտներին, որ գագաթնաժողովը մեկ անգամ ևս ճանաչի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական ձգտումները,- այս մասին ասվում է «Արևելյան համագործակցության» կապակցությամբ Եվրախորհրդարանի հանձնարարակաների մասին զեկույցում, 2017 թվականի նոյեմբերի գագաթնաժողովից առաջ:
Զեկույցը այսօր քվեարկության է ներկայացվել «Արևելյան համագործակցության» մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստին և այն աջակցություն է ստացել 519 պատգամավորի կողմից, դեմ է քվեարկել 114-ը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Եվրախորհրդարանը հանձնարարականներով դիմելու է Եվրամիության խորհրդին, Եվրահանձնաժողովին և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը:
Զեկույցի համաձայն, Եվրախորհրդարանը նաև կոչ է անում անդամ պետություններին, պայմանավորվել գագաթնաժողովի հռչակարգի շուրջ, որը ունի համապատասխան երկարաժամկետ նպատակներ:
Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին, Եվրոպայի ներդրումային բանկին և ֆինանսական այլ ինստիտուտներին, մասնակցեն եվրոպական ներդրումային ծրագրի արդյունավետ իրագործմանը:
Եվրախորհրդարանի զեկույցում խոսվում է նաև «Արևելյան համագործակցության» երկրների քաղաքացիների համար Եվրամիության ուսումնական հաստատությունների կրթություն ստանալու հնարավորությունների հեշտացման անհրաժեշտության, փոքր և միջին ձեռներեցության աջակցության և այս երկրներում ենթակառուցվածքային նախագծերի իրագործման կարևորության մասին: