Արևելյան համագործակցության գագաթնաժողովից 9 օր առաջ, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որը աջակցում է ասոցացման անդամներ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետագա ինտեգրմանը: Չափանիշները բավարարելուց հետո, գործընկերների շենգենի և միացյալ մաքսային միությունում անդամագրությանը աջակցել է 519 պատգամավոր: Քվեարկության արդյունքների համաձայն, դեմ էր 114 պատգամավոր և ձեռնպահ՝ 47-ը:
Բանաձևը այսօր ուղարկվելու է եվրոպական հանձնաժողովին և եվրոպական խորհրդին:
Եվրախորհրդարանում գագաթնաժողովի մասին բանավեճը անցկացվելու է նոյեմբերի 14-ին: Բանավեճի մեկնարկից առաջ, եվրախորհրդարանական Լայմա Անդրիկիենը Առաջին ալիքին հայտնել է, որ Արևելյան համագործակցության գագաթնաժողովի հռչակագիրը եթե չի լինի նոր դինամիկայի նախապայման, դրանում չարտացոլվեն կարևոր էլեմենտներ, չլինի ապագայի քաղաքական տեսլական, ուրեմն սա Եվրամիության անգործունակության և ժամանակը զուրց ծախսելու ցուցադրություն կլինի:
Արևելյան համագործակցության գագաթնաժողովը անցկացվելու է նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: