Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը հատուկ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրել է Վրաստանում անցկացված հետազոտության արդյունքները։
Հետազոտությունում ասվում է, որ առանց վիզայի ԵՄ է ուղևորվել մոտ 90 հազար քաղաքացի, դա հաստատում է, որ Վրաստանի բնակչությունը դրական է ընդունել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը։
Նշվում է, որ բնակչությունը մանրակրկտորեն ծանուցվել է առանց վիզայի տեղաշարժի արդյունքների մասին, ինչը պայմանավորել է Շենգենյան սահմանին մերժման ցածր ցուցանիշը։ 90 հազարից միայն 230 քաղաքացի է մերժում ստացել։
Հերմանի խոսքով՝ հետազոտությունը հաստատում է, որ Վրաստանում ԵՄ-ի աջակցությունը ամենաբարձրն է՝ «Արևելյան գործընկերության» մյուս եերկրների համեմատ։ Ակնհայտ է աջակցության ցուցանիշի աճ, ինչը ենթադրաբար կապված է ընթացիկ տարվա մարտին ԵՄ-ի հետ առանց վիզայի հաղորդակցության ներդրման հետ։