Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը վերջին երեք տասնամյակում ձիարշավների շնորհիվ մոտ 9 մլն դոլար է աշխատել։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականը նշում է, որ թագուհին հանդիսանում է ձիերի սիրահար, իսկ նրա հոբբին զգալի եկամուտ է բերում։ Այսպիսով՝ վերջին 30 տարում նրան հաջողվել է մոտ 6.7 մլն ֆունտ աշխատել (մոտ 9 մլն դոլար)։ Միայն 2016 թվականին թագուհու հոբբին նրան բերել է 734 հազար դոլար։
Պարբերականի տվյալներով՝ ստացված գումարները թագուհին ուղղում է ձիերի մարզմանը։ Բուքինգեմյան պալատը տեղեկությունը չի մեկնաբանել՝ նշելով, որ այն մասնավոր բնույթ է կրում։