Դմիտրի Պեսկով․ «Հայաստանի ղեկավարությունը ներկայումս գտնվում է խաչմերուկում»
Հայաստանի ղեկավարությունն այժմ գտնվում է խաչմերուկում. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակը պարզաբանել է, որ սա կարևոր պահ է Ռուսաստանի համար, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանը դարեր շարունակ եղել են հարևաններ ու եղբայրական երկրներ։
«Հայաստանը և նրա ղեկավարությունն այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու ապագա ընտրության մասին»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։