Դավիթ Ուսուփաշվիլին չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրություններին
Դավիթ Ուսուփաշվիլին չի բացառում նախագահական ընտրություններին իր մասնակցությունը: Այս մասին հայտարարել է «Կառուցման շարժում» կուսակցության առաջնորդը՝ Առաջին ալիքի թոք-շոուում հյուրընկալվելիս:
«Չեմ բացառում, որ նախագահական ընտրություններին կմասնակցեմ: Կունենանք քննարկում: Մենք կունենանք կոնկրետ ծրագիր և նախագահական ընտրությունների կապակցությամբ մեր դիրքորոշումը կլինի ավելի շուտ հայտնի, քան կսկսվեն նախագահական ընտրությունները»,- հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին՝ Առաջին ալիքի «Հրատապ թեմա» Մակա Ցինցաձեի հետ հաղորդման շրջանակներում: