Դավիթ Նարմանիան կառավարության նիստին խոսել է տրանսպորտի ոլորտում իրականացված նախագծերի մասին
Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան կառավարության նիստին խոսել է տրանսպորտի ոլորտում անցկացված նախագծերի մասին:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, 2014 թվականի օգոստոսից մինչ այսօր քաղաքապետարանը EBRD-ի և E5P-ի աջակցությամբ գնել է եվրաչափանիշներին համապատասխան 143 նոր ավտոբուս: Դավիթ Նարմանիայի հայտարարությամբ, մոնտաժվում են նաև ավտոբուսի նոր կանգառներ:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության աջակցությամբ բացվել և գործում է նոր մետրոկայան – «Պետական համալսարան»:
Բացի այդ, Դավիթ Նարմանիայի հայտարարությամբ, վերականգնվել է Կրիայի լճի ճոպանուղին, ընտրվել է 10 վայր, բազմամակարդակ ավտոկայանատեղիների շինարարության համար, որը Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, քաղաքի համար կենսական նշանակություն ունի: