Դավիթ Նարմանիան առանց ավելորդ աղմուկի, քաղաքական անչափ մեծ ճնշումների ներքո նա կատարում էր կարևոր աշխատանք
«Ցանկանում եմ Դավիթ Նարմանիային շնորհակալություն հայտնել նրա ծավալած գործունեության համար: Պարտադիր պետք է նշել, որ այս տարիների ընթացքում, առանց ավելորդ աղմուկի, քաղաքական անչափ մեծ ճնշումների ներքո նա կատարում էր կարևոր աշխատանք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ Դավիթ Նարմանիայի գործունեությունը ամփոփող զեկույցի ներկայացմանը: Նրա խսոքով, այսօր Նարմանիան ներկայացրեց շատ տպավորիչ շնորհանդես:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան և մաղթել հաջողություն գործունեությունում: Վստահ եմ, այդպես էլ կլինի, կյանքը առաջ է գնում, իհարկե, բոլորս սպասում ենք, որ Կախա Կալաձեի քաղաքապետությունը կլինի կարևոր քայլ Թբիլիսիի համար: