Դավիթ Զալկալիանին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին, Ստրասբուրգ այցի շրջանակներում, հանդիպում է անցկացրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:
Դավիթ Զալկալիանին գլխավոր քարտուղարին փոխանցել է մանրամասն տեղեկություն Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների տեսանկյունից առկա ծանր իրավիճակի և Ռուսաստան-Վրաստան կոնֆլիկտի կապակցությամբ զարգացած վերջին ժամանակվա իրադարձությունների մասին:
Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ կարևոր է, Վրաստանի բռնազավթված տարածքների հետ կապված հարցերը մշտապես լինեն միջազգային համադաշնության օրակարգում:
Գլխավոր քարտուղարը իր հերթին ընդգծել է ԵԽ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Խոսքը վերաբերել է նաև Վրաստանում ընթացող բարեփոխումներին՝ ժողովրդավարական ինստիտուտների հզորացման և զարգացման տեսանկյունից: