Գյուղատնտեսական հողերի առնչությամբ արդեն պատրաստվել է օրինագիծ, որը հաշվի չի առնում բացառություններ. Օթար Դանելիա
Խորհրդարանի ագրարային հարցերով կոմիտեի նախագահ Օթար Դանելիայի տեղեկությամբ, գյուղատնտեսական հողերի առնչությամբ արդեն պատրաստվել է օրինագիծ, որը հաշվի չի առնում բացառություններ:
Ինչպես լրագրողներին հայտնել է Դանելիան, նոր օրինագիծը նկատի ունի վարձակալության մատչելիություն, ինչպես նաև երկարաժամկետ վարձակալության հնարավորություն:
Օրենսդիրի տեղեկությամբ, փոփոխությունները նախաձեռնվելու են գարնանային նստաշրջանին:
«Գոյություն ունեցող նախագիծը բացառություն հաշվի չի առնում, սակայն չեմ բացառում, որ օրինագիծը ուղղումների ենթարկվի: Օրինագիծը արդեն պատրաստ է, թիմում ընթանում են քննարկումներ և գարնանային նստաշրջանին կարող ենք տեղից շարժել այս նախագիծը»,- հայտարարել է Դանելիան: