Գիորգի Մղեբրիշվիլին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի տեղակալին
Գիորգի Մղեբրիշվիլին հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի նախագահի տեղակալին

Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող Շվեդիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Բյոռն Սոդերթիին:

Կողմերը քննարկել են Վրաստանի և Շվեդիայի իրավապահ կառույցների միջև համագործակցության խորացման հարցերը: Հատկապես ընդգծվել է «Վրաստանի և Շվեդիայի թագավորության կառավարությունների միջև իրավապահ ոլորտում համագործակցության մասին» պայմանագրի կարևորությունը, որը ստորագրվել է ընթացիկ տարվա փետրվարի 7-ին:

Վրաստանի ՆԳ նախարարը Շվեդիայի թագավորության խորհրդարանի նախագահի տեղակալին ծանոթացրել է գերատեսչությունում անցկացված, ընթացիկ և նախատեսված բարեփոխումները:

Հանդիպման ավարտին, Գիորգի Մղեբրիշվիլին Բյոռն Սոդերթիին շնորհակալություն է հայտնել Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Շվեդիայի թագավորության աջակցության համար: