Գիորգի Մարգվելաշվիլին վրաց հանրությանը շնորհավորել է Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանի առթիվ
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վրաց հանրությանը շնորհավորել է Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանի կապակցությամբ:
«Մեծ գրողի և հասարակական գործչի, ժամանակակից Վրաստանի գլխավոր ստեղծագործողներից մեկի, Իլիա Ճավճավաձեի ծննդյան օրից անցել է 180 տարի:
Մարդկության զարգացման երկար գործընթացում, մշտապես փոփոխական աշխարհում, ցանկացած ազգի կյանքում գալիս է պահ, երբ լինել չլինելու հարցը կախված է նրանից, թե ազգը որքանո՞վ կդիմակայի մարտահրավերին:
Պատմության մեջ հազվադեպ է լինում, երբ այդ առաքելությունը մեծամասամբ իր վրա է վերցնում մեկ մարդ և աննկարագրելի մասշտաբների անձնական ջանքեր գործադրում՝ երկրի վաղվա օրը ստեղծելու համար: Իլիայի գործունեությունը բոլոր ասպարեզներում հիմք է դրել Վրաստանի զարգացման, որ ուղով էլ մենք այսօր շարժվում ենք:
Սրտանց շնորհավորում եմ այս հրաշալի օրվա կապակցությամբ և բոլորիդ մաղթում եմ քայլել Իլիայի ճշմարիտ ճանապարհով»,- ասվում է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու շնորհավորանքում: