Թբիլիսիի քաղաքային դատարանը ավագ քահանա Գիորգի Մամալաձեին, որը քննության ընթացքում զրկվել էր հոգևոր կոչումից և հաղորդության խորհրդից, մեղավոր է ճանաչել Վրաստանի պատրիարք-կաթողիկոս Իլիա 2-րդի քարտուղար ռեֆերենտ Շորենա Թետրուաշվիլիի սպանության նախապատրաստման մեջ և դատապարտել է 9 տարվա բանտարկության:
Մամալաձեին ձերբակալել են փետրվարի 10-ին, Թբիլիսիի օդանավակայանում, որտեղից նա պետք է մեկներ Գերմանիա: Այդ ժամանակ բուժման նպատակով Գերմանիայում էր գտնվում Իլիա 2-րդը, ում այլոց թվում ուղեկցում էր Թետրուաշվիլին:
Քննության տվյալներով՝ Մամալաձեի ուղեբեռում նատրիումի ցիանիդ է հայտնաբերվել, իսկ բնակարանում՝ ինքնաշեն հրազեն և 6 փամփուշտ: