Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Ուկրաինայի փոխվարչապետ, սոցիալական քաղաքականության նախարար Պավլո Ռոզենկոյին, ով սոցիալական ծրագրերի ուղղությամբ, ծանոթանում է Վրաստանի փորձի հետ:
Պավլո Ռոզենկոն նշել է, որ Ուկրաինայի համար հետաքրքիր և կարևոր է, կիսել առողջապահության, սոցիալական պաշտպանության և փախստականների աջակցության տեսանկյունից Վրաստանում առկա ժամանակակից ծրագրերը:
Վրաստանի վարչապետը Ուկրաինայի փոխվարչապետին փոխանցել է տեղեկություն՝ երկրում վերջին ժամանակաշրջանում իրականացված և ընթացիկ բարեփոխումների մասին:
Կողմերը զրուցել են նաև երկու երկրների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների մասին և հաստատել՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նակտմամբ փոխադարձ աջակցությունը: