Բոսնիա և Հերցեգովինան չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի համար:
Տեղեկությունը հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարարության կայքէջում:
Վրաստանի քաղաքացիները երկրի տարածք կարող ենք մտնել ցանկացած վեցամսյա ժամանակահատվածում, մինչև 90 օր ժամկետով:
Մինչ այժմ Վրաստանի քաղաքացիների վիզա էին ստանում Թուրքիայում, Բոսնիա և Հերցեգովինայի հյուպատոսությունում: Երկիր հնարավոր էր մուտք գործել նաև Շենգենի բազմանգամյա վիզայով: