Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ, քննարկել են «Գյուղատնտեսության սեկտորի համար կլիմայի փոփոխության հետ ադապտացման ազգային ծրագիրը»
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ, քննարկել են «Գյուղատնտեսության սեկտորի համար կլիմայի փոփոխության հետ ադապտացման ազգային ծրագիրը»

Թբիլիսիում, «Rooms Hotel Tbilisi» հյուրանոցում, քննարկել են «Գյուղատնտեսության սեկտորի համար կլիմայի փոփոխության հետ ադապտացման ազգային ծրագիրը»: Հանդիպմանը մասնակիցներին դիմել է բնապահպանության նախարարի տեղակալ Էկատերինե Գրիգալավան:

Բնապահպանության և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարության տեղեկությամբ, ազգային ծրագիրը ծառայում է ագրարային սեկտորի միջին և երկարաժամկետ կարիքների ապահովմանը: Հարմարեցման ազգային ծրագրում հաշվի են առնված բազմակողմ մոտեցումները՝ կլիմայի փոփոխություններին հարմարեցման համար և ստեղծվում են առաջնորդվող սկզբունքներ կառավարական գերատեսչությունների համար, որոնք հետաքրքրված են օգնություն ցուցաբերել երկրին, ադապտացման միջոցառումների իրականացման գործում:

Հանդիպմանը ներկա էին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գիորգի Չխեիձեն, IFAD ծրագրի ղեկավարը Վրաստանում, Դինա Սալեհը, կառավարական և ոչ կառավարական սեկտորի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ: