Արտասահմանցի փորձագետները վրաց քաղաքական գործիչների հետ կկիսվեն թմրաքաղաքականության բարեփոխման ուղղությամբ սեփական փորձի հետ
Արտասահմանցի փորձագետները վրաց քաղաքական գործիչների հետ կկիսվեն թմրաքաղաքականության բարեփոխման ուղղությամբ սեփական փորձով: Հանդիպումը անցկացվում է մեծամասնության անդամների հետ՝ խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերով կոմիտեի նախաձեռնությամբ:
Կոմիտեի նախագահի հայտարարությամբ, հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան, ստանալ թմրաքաղաքականության նախատեսված բարեփոխման հետ կապված հարցերի պատասխանները:
Վրաստանում այցով գտնվում են թմրաքաղաքականության թեմայով աշխատող Պորտուգալիայի խորհրդարանի անդամը, Կանադայի, Քվեբեկի նահանգի կառավարության խորհրդականը և Եվրոպայի թմրաքաղաքականության գործակալություն ներկայացուցիչները:
Փորձագետները նոյեմբերի 8-ին կանցկացնեն ընդլայնված հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
Հանդիպման կազմակերպիչը Առողջապահության կոմիտեի հետ համատեղ՝ «Թմրաքաղաքականության ազգային հարթակ»-ն է: