«Արտադրիր Վրաստանում» ծառայության ներդրումների խումբը մասնակցում է Պորտուգալիայում ընթացող «Websummit 2017» կոնֆերանսին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, «Արտադրիր Վրաստանում» ծառայության ներդրումների ուղղությամբ աշխատող խումբը, մասնակցում է Պորտուգալիայում ընթացող «Websummit 2017» կոնֆերանսին:
Էկոնոմիկայի նախարարության լրատվությամբ կոնֆերանսին մասնակցում է 160-ից ավելի երկրների մոտ 60 000 պատվիրակ, ինչը աջակցելու է բիզնես կապերի հաստատման գործին:
Միջոցառման շրջանակներում «Արտադրիր Վրաստանում» ծառայության ներկայացուցիչները անց են կացնելու կարևոր հանդիպումներ, ինչպես նաև հետաքրքրվող անձանց լրատվություն են փոխանցելու Վրաստանի ներդրումային հնարավորությունների մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan