Արժութային ֆոնդի կողմից աջակցվող ծրագիրը Վրաստանում ընթանում է արդյունավետ
Միջազգային արժութային հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչությունում հայտարարում են, որ Վրաստանի արժութային ֆոնդի կողմից աջակցվող ծրագիրը ընթանում է արդյունավետ, իսկ էկոնոմիկայի սպասվածից ավել աճին աջակցել է խելամիտ քաղաքականությունը և առևտրային գործընկերների արագ աճը:
Հիմնադրամում մեկնաբանում են, որ Վրաստանի տնտեսական ծրագիրը տպավորիչ կերպով է սկսվել: Հունիսի վերջին, միջազգային արժութային հիմնադրամի ծրագրով սահմանված թվային բոլոր չափանիշները կատարվել են և մեծ մասամբ՝ գերազանցությամբ:
Հիմնադրամի զեկույցի համաձայն, Վրաստանում ֆիսկալ ցուցանիշները տպավորիչ են. Եկամուտները գերազանցում են կանխատեսումները, վերջին ծախսերը ծրագրի ցուցանիշին համապատասխան է: Դրա հետ մեկտեղ, բարձր եկամուտները, ընթացիկ ծախսերի պահպանման ֆոնի ներքո, ուղղվում են ավելի շատ կապիտալ նախագծի ֆինանսավորման համար:
Ինչ վերաբերում 2017 թվականի բյուջեի դեֆիցիտին, ծրագրի համաձայն, համախառն ներքին արդյունքը կլինի 3,6 տոկոս: