Այսօր վերջին անգամ եմ ղեկավարում կառավարության նիստը. Դավիթ Նարմանիա
Այսօր վերջին անգամ եմ ղեկավարում կառավարության նիստը. Դավիթ Նարմանիա

Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան կառավարության նիստին ամփոփել է եռամյա աշխատանքի արդյունքները:

Թբիլիսիի քաղաքապետը խոսել է այն նախագծերի և ծրագրերի մասին, որոնք իրականացվել են երեք տարվա և երեք ամսվա ընթացքում:

 

Ինչպես նշել է Թբիլիսիի քաղաքապետը, 2014 թվականի օգոստոսից 2017 թվականի հոկտեմբերը ներառյալ, վերանորոգվել է ավելի քան 7 մլն մետր քառակուսի ճանապարհ, այստեղից կապիտալ վերանորոգվել է շուրջ 3 մլն մետր քառակուսին, կապիտալ վերանորոգվել է 755 փողոց:

Դավիթ Նարմանիայի հայտարարությամբ, այս ժամանակի ընթացքում կառուցվել են երկու նոր, Կրծանիսի-Շինդիսին կապող և Սամեբա-Մախաթան կապող ճանապարհներ:

Հաշվետվության ժամանակահատվածում ինժեներային տարածքների և ենթակառուցվածքային օբյեկտների շինարարություն և վերականգնում-վերանոգում է իրականացվել 91 օբյեկտում:

Դավիթ Նարմանիայի հայտարարությամբ, տասնամյակներից հետո առաջին անգամ, փորձության է ենթարկվել քաղաքի մասշտաբով 16 կամուրջ:

Թբիլիսիի վթարային բնակելի տների ամրակայման աշխատանքներ են իրականացվել  472 օբյեկտներում:

 

Հունիսի 13-ի աղետի արդյունքները լիկվիդացնելու համար, տարբեր աշխատանքների վրա ծախսվել է 90 000 000 լարի: