Այսպես կոչված «Ցիանիդի» գործի փակ դատական նիստերի արձանագրությունները գտնվում են ոչիրավասու անձանց ձեռքերում. Փիրցխալավա
Իրակլի Փիրցխալավայի հայտարարությամբ, այսպես կոչված «Ցիանիդի» գործի փակ դատական նիստերի արձանագրությունները նրան ցույց են տվել բանտում:
Ինչպես Փիրցխալավան նշել է Իրակլի Մամալաձեի վրա հնարավոր ճնշման գործով նախադատական նիստին, փակ նիստերի արձանագրությունները հայտնվել են ոչիրավասու անձանց ձեռքերում:
Դատավարությանը դատախազ Լաշա Փանչուլիձեն հաստատել է այն փաստը, որ «Ցիանիդի» գործով փակ նիստերի արձանագրությունները Իրակլի Փիրցխալավային փոխանցելու նպատակով տարել էր պատժակատարողական հիմնարկ:
Հարցին, արդյոք արձանագրությունները կնիքված էին, դատախազը պատասխանել է, որ ոչ, քանզի համոզված էր, որ դրանք չեն հայտնվի ոչիրավասու անձանց ձեռքերում:
Հեղինակ -
Edgar Barsegyan