ԱՄՆ-ում տեսախցիկներն արձանագրել են երկնաքարի անկումը

եսահսկման խցիկներն ամերիկյան Ֆինիքս քաղաքում արձանագրել են երկնաքարի անկում։ Կադրերում երևում է, թե ինչպես է երկնային մարմինը վառ լուսավորում քաղաքը, հետո՝ հանգում։ Տեսանյութը հրապարակվել է կանադական Weather Network հեռուստաալիքի YouTube-ի ալիքում։

Վիթխարի արագությամբ ընկնող երկնաքարերը, հաճախ Երկրի մթնոլորտում հայտնվելով, այրվում են։ Սակայն երբեմն դրանք կարող են նաև պայթել, ինչպես Չելյաբինսկի երկնաքարը։ Գիտնականների տվյալներով՝ Երկրի վրա տարեկան ընկնում է մոտ 6 երկնաքար։