Գինու ազգային գործակալության նախաձեռնությամբ, վրացական գինին, վերջին մեկ շաբաթվա ընթացքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայացվել է 5 միջոցառումների: Դրանք են, Նյու Յորքում և Լոս-Անջելեսում անցկացված բնական գինիների RAW NY և RAW LA միջազգային ցուցահանդեսները, ինչպես նաև, գինու խոշոր ներմուծողների, մատակարարների և ԶԼՄ-ների համար անցկացված հատուկ համտեսում-շնորհանդեսներ:
Ինչպես հայտարարում է Գինու ազգային գործակալությունը, վրացական գինու համտեսումները գլխավորում էր ամերիկացի գինու գրող և մասնագետ՝ Էլիս Ֆեյրինգը:
Գինու ազգային գործակալության տեղեկությամբ, ընթացիկ տարվա 10 ամսվա տվյալներով, Վրաստանից ԱՄՆ է արտահանվել 395 հազար շիշ գինի, որը 68%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: