ԱՄՆ-ն փախստականներին դարձյալ կընդունի, սակայն դրա հետ մեկտեղ Վաշինգթոնը կխստացնի 11 երկրներից քաղաքացիների ընտրության կանոնները: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանում, փոխանցում է ՌԲԿ-ն:
Փոփոխություններն ուժի մեջ են մտել փախստականների ընդունման 120-օրյա արգելքից հետո, որը լրացել է հոկտեմբերի 24-ին, եւ Թրամփը հրաման է ստորագրել, որով թույլ է տրվում ամերիկյան փախստականների ծրագրի ընդհանուր վերականգնումը:
Հուշագրում մտահոգություն է հայտնվում 11 երկրներից փախստականներին ընդունելու կապակցությամբ եւ նշվում է, որ կառավարությունը 90-օրյա ամփոփում կկատարի «որոշելու համար, թե ինչ լրացուցիչ երաշխիքներ են անհրաժեշտ, եթե այդպիսիք կան, ԱՄՆ-ի անվտանգության եւ բարեկեցության ապահովման համար»:
Պաշտոնյաները չեն հստակեցրել, թե խոսքը որ 11 երկրին է վերաբերում: Reuters-ի աղբյուրերը հայտնել են, որ դրանք են հավանաբար Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբիան, Մալին, Հյուսիսային Կորեան, Սոմալին, Հարավային Սուդանը, Սուդանը, Սիրիան եւ Եմենը: