ԱՄՆ-ի Հարավային հրամանատարություն․ Մեր ուժերը գործում են արագ՝ վենեսուելացի ժողովրդին փրկելու համար

22:28, 25.06.2026

ԱՄՆ Հարավային հրամանատարության (USSOUTHCOM) հայտարարության համաձայն՝ իրենք արագ են գործում, որպեսզի Վենեսուելայում մարդկային կյանքեր փրկեն։

Հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք համակարգում են աշխատանքը ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի աղետից տուժած երկրում առավելագույնս օգտագործեն «օդային փոխադրումները, լոգիստիկան և կյանքեր փրկելու հնարավորությունները»։ Նրանց տեղեկացմամբ՝ հրամանատարությունը սերտորեն համագործակցում է տարածաշրջանում ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ՝ բնակչությանն օգնելու համար։

«Պատերազմի դեպարտամենտի (Պաշտպանության նախարարության) հանձնարարությամբ՝ ԱՄՆ Հարավային հրամանատարությունն այժմ համագործակցում է Պետքարտուղարության հետ՝ աջակցելու ԱՄՆ կառավարության փրկարարական գործողություններին Վենեսուելայում՝ ի պատասխան երեկվա ավերիչ երկրաշարժերի։ Մեր միացյալ ուժերն արագ են գործում, որպեսզի օգտագործեն ԱՄՆ զինված ուժերի անգերազանցելի օդային փոխադրումները, լոգիստիկան ու կյանքեր փրկելու հնարավորությունները և օգնեն աջակցել Վենեսուելայի կառավարությանն այս ճգնաժամի ժամանակ։

Հրամանատարությունը ստեղծել է օպերատիվ պլանավորման թիմ, որում ընդգրկված են հումանիտար օգնության բյուրոյի փորձառու ոլորտային փորձագետներ, ովքեր խորհրդատվություն են տրամադրում անձնակազմին և ղեկավարությանը։ Հրամանատարությունը նաև սերտ համակարգում է սկսել տարածաշրջանի այլ գործընկերների և դաշնակիցների հետ, ովքեր խոստացել են միանալ Վենեսուելայի ժողովրդին օգնելու համար իրականացվող ընթացիկ միջազգային օգնությանը՝ կարիքի պահին»,- ասված է հայտարարության մեջ։

Ի գիտություն՝ Վենեսուելայում տեղի է ունեցել 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժ, ինչի հետևանքով առնվազն 164 մարդ է զոհվել, 971-ը՝ վիրավորվել։ Այս պահի դրությամբ անհայտ կորած է համարվում ավելի քան 30 000 մարդ։

Նմանատիպ