ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին վիճակախաղի 2 շահող տոմս է գնել մեկ օրում, որոնցով շահած ընդհանուր գումարը գերազանցում է մեկ մլն դոլարը:
Այս մասին հաղորդում է Time.com-ը՝ հավելելով, որ ամերիկուհուն առավել համեստ գումար է հաջողվել առձեռն ստանալ: Երեք երեխայի մայր Քիմբերլի Մորիսը նախ գնել է Diamond Dazzler վիճակախաղի տոմս և 10 000 դոլար է շահել:
Կինը ստացել է իր շահումը, սակայն, քանի որ մշտապես երազել է միլիոն շահելու մասին, որոշել է ևս մեկ տոմս գնել հետդարձի ճանապարհին:
Արդյունքում նրա երազանքն իրականացել է նույն օրը, և նա նորից վերադարձել է վիճակախաղի գրասենյակ: Նրան առաջարկել շահումը ստանալ 50 000 դոլարի չափով 20 վճարման տեսքով կամ վերցնել 600 000 դոլարը միանգամից:
Մորիսն ընտրել է միանվագ վճարն ու բոլոր հարկերը հանելուց հետո ստացել է 420 000 դոլար:
Հեղինակ -
Edgar Barsegyan