Ալեքսանդր Ջեջելավան հնարավոր է գործունեությունը շարունակի դիվանագիտական ծառայությունում. Կվիրիկաշվիլի
Կրթության արդեն նախկին նախարար Ալեքսանդր Ջեջելավան հնարավոր է իր գործունեությունը շարունակի դիվանագիտական ծառայությունում:
Այս մասին կրթության նորանշանակ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Սակայն վարչապետը նշել է, որ վերջնական որոշումը պետք է ընդունի անձամբ Ջեջելավան:
«Ալեքսանդր Ջեջելավան մեր թիմի անդամ է և շար արժանի անձնավորություն»,-նշել է Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan