Ազգային պաշտպանի պաշտոնին քննարկվում է մի քանի անձի թեկնածություն. Իրակլի Կոբախիձե
Այս փուլում, ազգային պաշտպանի պաշտոնին քննարկվում է մի քանի թեկնածություն,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահը խուսափել է կոնկրետ անուն-ազգանուն նշելուց: Նրա խոսքով, գլխավոր նպատակը ազգային պաշտպանի պաշտոնին թեկնածուին ընտրելն է մինչև դեկտեմբերի 7-ը:
«Թեկնածուներին, բնականաբար, այսօր չեմ կարող անվանել: Խորհրդակցությունների հիման վրա, վերջնականապես որոշում կկայացնենք միացյալ դիրքորոշման շուրջ և դրանից հետո կանվանենք թեկնածուին: Հիշեցնենք, որ գործող ազգային պաշտպանը իրավասությունները ավարտվում են դեկտեմբերի 7-ին և կառաջնորդվենք հենց այս ժամկետներով»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: