Ադրբեջանական լրատվամիջոցները ներողություն են խնդրել հանրայինից սխալ լուր տարածելու համար
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 30-ին, «ռադիո ազատության» ադրբեջանական ծառայությունը, և մի քանի ադրբեջանական մամլո ծառայություն տարածել էին լրատվություն, իբր հոկտեմբերի 26-ին Գարդաբանիում միմյանց են դիմակայել տեղի բնակիչները, կոնկրետ տեղի ադրբեջանցիները և սվանները: Տարածված լրատվության համաձայն իրավիճակը այնքան էր լարվել, որ շրջան էր այցելել Ներքին Գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
Հատկանշական է, որ «Ազատություն» ռադիոկայանը, որպես նյութի աղբյուր նշել էր Վրաստանի հանրային հեռուստատեսության «Մոամբե» լրատվական թողարկման սյուժեն, որտեղ խոսվում է 2014 թվականի մայիսին տեղի ունեցած միջադեպի մասին:
Առաջին ալիքի ղեկավարությունը կապ է հաստատել «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական խմբագրության հետ և պարզաբանել, որ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին նման լրատվություն չի տարածվել, և դա ցուցադրվել է երեք տարի առաջ:
Դիմումից հետո ադրբեջանական մամլո ծառայությունները, այդ թվում «Ազատություն» ռադիոկայանը հանել են լրատվությունը սեփական կայքերից և ներողություն խնդրել:
Հեղինակ -
Edgar Barsegyan