Վրաստանի վարչապետը բացել է  Քվիշխեթի-Զվարեի երկաթգծային  թունելը
Վրաստանի վարչապետը բացել է Քվիշխեթի-Զվարեի երկաթգծային  թունելը

Ավարտվել է Քվիշխեթի-Զվարեի կապող երկաթգծային  թունելի շինարարությունը: Բացման արարողությանը ներկա են գտնվել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի երկաթգծի ինֆրակառուցվածքի տնօրեն Վասիլ Խորավան, Երկաթգծի նախկին ղեկավարը և գործընկեր չինական ընկերության ներկայացուցիչներ:

Երկաթգծային թունելը, որի երկարությունը 8,5 կմ. է, անդրկովկասում ամենաերկարն է: Շինարարությունը իրականացվել է երկաթգծի մոդեռնիզացիայի նախագծի շրջանակներում:

Թունելի օգնությամբ Թբիլիսիից Բաթումի ճանապարհը կրճատվելու է մեկ ժամով, իսկ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմելու է 48 մլն. տոննա:

Նշենք, որ այս նախագծի շրջանակներում կառուցվում է ևս վեց նոր թունել և վերանորոգվում է 4-ը:

Թունելի շինարարության արժեքը 260 մլն. շվեյցարական ֆրանկ է և այն ամբողջությամբ ֆինանսավորել է Վրաստանի երկաթգիծը: