Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է մասնակցել «Եվրոբասկետ 2017»-ին
Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է մասնակցել «Եվրոբասկետ 2017»-ին

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականը այսօր անց է կացնելու իր հերթական հանդիպումը «Եվրոբասկետ 2017»-ի շրջանակներում:

Իլիաս Զուրոսի գլխավորած թիմը հանդիպելու է Իսրաելի հավաքականին:

Հիշեցնենք, Վրաստանի հավաքականը անց է կացրել երեք հանդիպում:

Առաջին հանդիպմանը, վրաց բասկետբոլիստները 79:77 հաշվով պարտության են մատնել, Լիտվայի հզոր հավաքականին:

Ցավոք մնացած երկու հանդիպումներում Վրաստանի ազգային հավաքականը կրել է պարտություն:

Գերմանիայի հետ հանդիպումը ավարտվել է՝ 57:67, իսկ ՈՒկրաինայի հետ դիմակայությունը 81:88:

Նշենք, որ Վրաստան-Իսրաել հանդիպումը սկսվելու է Թբիլիսիի ժամանակով, ժամը 22:30-ին, և այն ավանդաբար ներկայացնելու է Վրաստանի հանրային հեռուստատեսության առաջին ալիքը:

Իսկ վաղը Վրաստանի հավաքականը անց է կացնելու իր խմբի վերջին հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ:

Թողնել մեկնաբանություն