Վոլոդիմիր Զելենսկի. «Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ուֆայի նավթավերամշակման գործարանին և Պենզայի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտին. սա լիովին արդարացի պատասխան է»

13:46, 01.07.2026

Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածել են Ուֆայում գտնվող Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին, որը գտնվում է ռազմաճակատի գծից ավելի քան 1 300 կիլոմետր հեռավորության վրա. այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ հարձակման թիրախ է դարձել նաև Պենզայի մարզում գտնվող ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտը, և այս թիրախի հեռավորությունը ռազմաճակատի գծից կազմում է մոտ 600 կիլոմետր։

«Սա լիովին արդարացի պատասխան է այն ամենին, ինչ Ռուսաստանն անում է մեր դեմ։ Անհրաժեշտ է խաղաղություն, և հենց դա պետք է գիտակցի Ռուսաստանի ղեկավարությունը։ Ռուսաստանը պետք է ավարտի պատերազմը։ Ռուսաստանի ղեկավարությունն դրա համար ունի բոլոր հնարավորությունները»,- նշել է Զելենսկին։

Նմանատիպ