Պլանավորված միջոցառման պատճառով Օրբելիանի հրապարակի հարակից տարածքում տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի
Օրբելիանիի հրապարակին հարակից տարածքում հունիսի 28-ին տեղի կունենա «Պիանո ֆեստ»-ի (Piano Fest) եզրափակիչ համերգը։
Միջոցառման պատճառով հունիսի 27-ի ժամը 23:00-ից մինչև հունիսի 29-ի ժամը 04:00-ն տրանսպորտային տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի Գիորգի Աթոնելիի փողոցից մինչև Վախտանգ Օրբելիանիի նրբանցքի N13-ը ներառյալ։
Ավտոմեքենաները կկարողանան դուրս գալ Զվիադ Գամսախուրդիայի անվան առափնյա փողոց Սոլիկո Վիրսալաձեի փողոցով, իսկ հակառակ ուղղությամբ տեղաշարժը հնարավոր կլինի Իտալիայի փողոցով, Չոր կամրջով (Մշրալի խիդի) և Ջովանի Սկուդիերիի փողոցով։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։