Ոստիկանությունը Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով ձերբակալել է օտարերկրյա երեք քաղաքացու

12:49, 27.06.2026

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանների կառավարման և համակարգման գլխավոր վարչության աշխատակիցները Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի մեղադրանքով տարբեր ժամանակներում ձերբակալել են Քուվեյթի երկու և Իրանի մեկ քաղաքացու։

Իրավապահները օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում այն պահին, երբ նրանք փորձում էին ապօրինի հատել Վրաստանի պետական սահմանը։

Հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 19-344-րդ և 362-րդ հոդվածներով, որը նախատեսում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում։

Այս մասին տեղեկատվությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նմանատիպ