Միխեիլ Սաակաշվիլի. Աշխարհի առաջնությունում երկրպագում եմ Կաբո Վերդեին, Կիևի համալսարանում մինչև ականջներս սիրահարված էի Կաբո Վերդեից մի չքնաղ ուսանողուհու. եթե դուրս մնա, կանցնեմ Նիդերլանդների կողմը

13:30, 26.06.2026

Այս աշխարհի առաջնությունում ես ի սկզբանե երկրպագում եմ Կաբո Վերդեի հավաքականին։ Նախ այն պատճառով, որ միշտ թույլի կողմն եմ, և երկրորդ պատճառն այն է, որ Կիևի համալսարանի առաջին կուրսում մինչև ականջներս սիրահարված էի Կաբո Վերդեից մի չքնաղ ուսանողուհու, ում անունն Անտուանետա Լոպես էր»,- սոցիալական ցանցում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Ինչպես նշում է Սաակաշվիլին, Կաբո Վերդեի՝ առաջնությունից դուրս մնալու դեպքում ինքը կանցնի Նիդերլանդների երկրպագությանը։

«Ամբողջ տարին, մինչև ինձ երկու տարով խորհրդային բանակ կզորակոչեին, մենք նստում էինք նույն նստարանին Կիևի համալսարանի լեգենդար մասնաշենքում և ձեռք ձեռքի տված քայլում էինք Կիևի փողոցներով, շատ գեղեցիկ այգիներով, կինոներով։

Ընդհանրապես, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի մեր ֆակուլտետում շատ կաբովերդեցիներ կային, և նրանք, ի տարբերություն մյուս աֆրիկացիների, աչքի էին ընկնում լավ առաջադիմությամբ։ Ընդհանրապես շատ ջերմ ու բարեկամական ժողովուրդ են (եղել եմ այդ կղզիներում)։ Կաբո Վերդեն տարածքային, մշակութային և ռասայական առումով ավելի մոտ է Եվրոպային, քան Աֆրիկային։

Դե, եթե Կաբո Վերդեն դուրս մնա, այն ժամանակ կանցնեմ իմ ամենասիրելի Նիդերլանդների երկրպագությանը, և գուցե հաղթենք էլ առաջնությունում»,- գրում է Սաակաշվիլին։

Նմանատիպ