Մարկ Ռյուտե. Թուրքիան չափազանց կարևոր է, նա դաշինքում ունի ամենաուժեղ բանակներից մեկը, որը չափազանց լավ է զինված և մարզված

14:39, 01.07.2026

Թուրքիան չափազանց կարևոր է, նա դաշինքում ունի ամենաուժեղ բանակներից մեկը, որը չափազանց լավ է զինված և մարզված, – այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Մարկ Ռյուտեի խոսքով՝ գլխավոր առաջնահերթություններից մեկն ավելի ուժեղ Եվրոպան է ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում, որին հասնելու համար անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել պաշտպանական արդյունաբերության արտադրությունը։

«Սակայն այս ոլորտում մենք դեռ շատ անելիքներ ունենք ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։ Թուրքիան, որն ունի մոտ 3 000 ռազմարդյունաբերական ընկերություն, այս առումով կարևոր երկիր է։ Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն պետք է ավելին անի ընդհանուր պատկերի առումով, քանի որ արտադրության և մատակարարման ժամկետները դեռևս շատ երկար են, և մեր արտադրության ծավալները չեն բավարարում կարիքները», – նշել է Մարկ Ռյուտեն։

Նմանատիպ