Հատուկ գործողության արդյունքում «Թալիբան» շարժման բանտից ազատ է արձակվել 30 մարդ
Աֆղանստանում «Թալիբան»-ի բանտից ազատել են 30 մարդու: Ինչպես փոխանցում է «Ռոյտերը» Հելմանդի գավառում համատեղ հատուկ գործողություն են իրականացրել Աֆղանստանի և դաշնակից երկրների հատուկ նշանակության ջոկատները: Արդյունքում բանտից ազատել է հաջողվել 30 մարդու:
Նշվում է, որ բանտից ազատագրվածների միջև կան երեխաներ:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները բանտում նստած մարդիկ պատիժ էին կրում աֆղան զինվորականներին աջակցելու մեղադրանքով:
Իր հերթին «Թալիբան» շարժման մամլո խոսնակը հերքել է այդ լուրը և հայտարարել, որ բանտում եղել են միայն հանցագործներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan