Հայաստան կատարած այցի շրջանակներում Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

19:15, 30.06.2026

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, կողմերը վերանայել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա սերտ համագործակցությունը և ընդգծել երկու երկրների միջև ամուր բարեկամական հարաբերությունների կարևորությունը։

Նրանց փոխանցմամբ՝ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և հանցավորության դեմ արդյունավետ պայքարի ուղղությամբ համատեղ ջանքերին։

«Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը և հերթական անգամ նշել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման ռազմավարական կարևորությունը։ Հանդիպման ավարտին Վրաստանի ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և ընդգծել վրացական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը հայկական կողմի հետ տարբեր ուղղություններով»,- ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։

Նմանատիպ