Կախա Կալաձեն դժգոհ է ստորգետնյա անցումներում առկա իրավիճակից
Կախա Կալաձեն դժգոհ է ստորգետնյա անցումներում առկա իրավիճակից

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն դժգոհ է ստորգետնա անցումներում առկա իրավիճակով:

Կախա Կալաձեն այսօր գտնվում էր Հերոսների հրապարակում, կրկեսի մերձակա տարածքում գոյություն ունեցող ստորգետնյա անցումում:

Ինչպես նշել է Կալաձեն, ստորգետնյա անցումները չեն դիմանում քննադատությանը և ծանր իրավիճակում են:

«Խնդրում եմ «Թբիլսերվիս»-ի ղեկավարին, հենց այսօր սկսի աշխատանքների իրականացումը, մաքրումը, էլեկտրափոխանցման անցկացումը և լուսավորումը, այստեղ ոչ մի բան գոյություն չունի: Ի դեպ, լուսավորում կար, սակայն պոկված և վնասված է ամեն բան: Մենք պետք է կարգի բերենք այս ամենը, որպեսզի մարդիկ ունենան հնարավորություն, օգտվել անցումով, պետք է լինի տարրական մաքրություն»,- հայտարարել է Կախա Կալաձեն: