Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, որին մեղադրանք է առաջադրվել համացանցում Կարոլ Նավրոցկիի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններ տարածելու համար

16:14, 27.06.2026

Լեհաստանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի, ով մեղադրվում է համացանցում երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններ տարածելու մեջ։

Լեհական լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձերբակալվածը Ուկրաինայի 36-ամյա քաղաքացի է, ով օնլայն հարթակներից մեկում Լեհաստանի նախագահի հասցեին սպառնալիքներ պարունակող հայտարարություններ է տարածել։

«Նյութերի հրապարակման մասին տեղեկատվություն ստանալուց հետո քննիչներն անմիջապես պարզել են այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Քննիչները ձերբակալել են 36-ամյա տղամարդուն, ով համացանցում հրապարակավ սպառնացել է Լեհաստանի նախագահին»,- հայտարարել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Աննա Բարանը։

Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդուն, ամենայն հավանականությամբ, մեղադրանք կառաջադրվի Լեհաստանի Հանրապետության սահմանադրական մարմնին վիրավորելու համար, ինչը կապված է նախագահի հասցեին տարածված սպառնալիքի հետ։ Նշված արարքը պատժվում է Լեհաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով և նախատեսում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով։

Նմանատիպ