Լաշա Տալախաձեն այսօր սահմանել է համաշխարհային երկու ռեկորդ
Լաշա Տալախաձեն այսօր սահմանել է համաշխարհային երկու ռեկորդ

Վրաց ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ:

Դուշեթիի մշակույթի տանը ընթանում է Վրաստանի առաջնությունը, որտեղ օլիմպիական չեմպիոնը կարողացել է բարձրացնել 220 կիլոգրամ: Դրանից հետո Տալախաձեն հաղթահարել է 254 կիլոգրամը և ընդհանուր սահմանել համաշխարհային նոր ռեկորդ (474 կիլոգրամ):

Այս տարի ծանրամարտում համաշխարհային առաջնությունը սկսվելու է Քալիֆոռնիայում, Անահայմ քաղաքում, նոյեմբերի 28-ին: Ծանր քաշայինները մրցելու են դեկտեմբերի 5-ին: Լաշա Տալախաձեն համաշխարհային առաջնությանը դիմավորում է գլխավոր ֆավորիտի կարգավիճակով:

Թողնել մեկնաբանություն